Քաղաքական լարվածությունը Հայաստանում փետրվարի սկզբներին հասել էր կուլմինացիոն կետին ու, ոմանց կարծիքով (ինչո՞ւ ո՛չ, նաև ակնկալիքով), պիտի պարպվեր փետրվարի 20-ին:
Հերթական անգամ համոզվեցի, որ հայերս շախմատ խաղալ չգիտենք, չնայած աշխարհի չեմպիոնի շախմատային թագն էլ ենք ժամանակին դրել գլխներիս, այսօր էլ օլիմպիական ոսկին է վզներիցս կախ:
թե երկար դիմադրելուց հետո, Գագիկ Ծառուկյանը, այնուամենայնիվ, երկուշաբթի օրը ԲՀԿ նախագահի պոստը լքելու դիմում կներկայացնի կուսակցության քաղխորհրդին, կուսակիցներն էլ, բնականաբար, միաձայն կհաստատեն այն:
«Անցյալ տարի Հրանտ Վարդանյանը լրագրողների հետ իր վերջին հանդիպման ժամանակ ասաց, որ մյուս տարի որդիներն են անելու «Գրանդ Հոլդինգի» տարեկան ասուլիսը: Դրա համար մենք այսօր այստեղ ենք: Մենք շարունակում ենք Հրանտ Վարդանյանի գործը և շարունակում ենք այնպես, ինչպես ինքը կցանկանար»,- լրագրողների հետ հանդիպումն այս խոսքերով սկսեցին «Գրանդ Հոլդինգ» ընկերության սեփականատերեր ԿԱՐԵՆ և ՄԻՔԱՅԵԼ ՎԱՐԴԱՆՅԱՆՆԵՐԸ:
Աշխարհաքաղաքական ներկա իրավիճակում խոսել հզորների կողմից աշխարհի վերաբաժանման մասին և այդ տեսանկյունից փորձել գնահատել Սի Ծինփինի, Պուտինի և Դոնալդ Թրամփի եռակողմ հանդիպումը Չինաստանում, դեռ շատ վաղաժամ է տարբեր նկատառումներով...